Վախթանգ Միրումյանն ազատվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ․-ի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝ Վախթանգ Միրումյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - նշվում է որոշման մեջ:

Ավելի վաղ, Վարդան Հարությունյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է եկել ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը: