Առողջապահության նորանշական նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում անձամբ իրեն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, տեղեկացնել յուրաքանչյուր կոռուպցիայի դրսևորման մասին։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, ովքեր առողջապահության ոլորտում առնչվել են կամ հետագայում հնարավոր է առնչվեն կոռուպցիայի դրսևորման հետ, անհապաղ տեղեկացնել այդ դեպքերի մասին [email protected] էլեկտրոնային հասցեով։ Բոլոր նամակներին ես անձամբ եմ հետևելու, և հետևողական եմ լինելու», - նշել է Թորոսյանը, խոստանալով ուսումնասիրել բոլոր նամակները և այնուհետև փոխանցել համապատասխան կառույցներին։