«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 5 մլն դրամով
«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը կտուգանվի 5 մլն դրամով։ Ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018թ․-ի մայիսի 23-ի նիստում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է տուգանել ընկերությանը՝ մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016թ․-ի նոյեմբերի 30-ի որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար։
Ընկերությանը նաև հանձնարարվել է երկամսյա ժամկետում Ճշգրտել Կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։
Ինչպես հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նույն ժամկետում ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։