Ավանում՝ ապրիլի 22-ին քաղաքացիների մեքենաների վրա հարձակված անձանցից մեկը, ում ինքնությունը պարզվել է, Ավանի թաղապետարանի աշխատակից է, «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Նա անուն-ազգանուն չհրապարակեց։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին մի քանի տասնյակ դիմակավորված անձինք Ավանում հարձակվել էին դեպի Երևանի կենտրոն գնացող մեքենաների վրա։ «Ֆորդ» սերվիսի մոտ խոչընդոտվել էր նաև «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական գործունեությունը։

Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չհեռանալու մասին:

Այդ օրը վնասված մեքենաների սեփականատերերից շատերը գնում էին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ցույցերին մասնակցելու։