Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ գործի է դրվում 2018թ․-ի մայիսի 2-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ընդունած որոշումը «Անկախ պետությունների շրջանակներում կնքված պայմանագրերի գործողությունը Ուկրաինայի համար կասեցնելու մասին»։ Այս մասին հաղորդում է delo.ua-ն։

№139/2018 հրամանագիրը մայիսի 22-ին հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում, որում մասնավորապես նշվում է․

«Համաձայն Ուկրաինայի սահմանադրության 107-րդ հոդվածի կարգադրում եմ գործի դնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2018թ․-ի մայիսի 2-ի որոշումը «Անկախ պետությունների շրջանակներում կնքված պայմանագրերի գործողությունը Ուկրաինայի համար կասեցնելու մասին»։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման վերահսկողությունը կիրականացնի խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը։