Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները մայիսի լույս 23-ի գիշերը Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ծովային ոստիկանության մի ստորգետնյա կառուցվածքի և երկու թիրախների ի պատասխան սահմանի խախտման և Իսրայելի զինվորական պահակետի հրկիզման: Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Հարվածները հասցվել են ի պատասխան մայիսի 22-ի առավոտյան Իսրայել մի քանի ահաբեկիչների ներթափանցման և զինվորական պահակակետի հրկիզման», - նշվում է փաստաթղթում:

«Բացի դրանից, այդ թիրախները խոցվել են ի պատասխան Գազայի հատվածից անօդաչու թռչող ապարատներ և օդապարուկներ ուղարկելու՝ շարունակվող փորձերի՝ ահաբեկչական գործունեության և իսրայելական տարածքի վրա գրոհների նպատակով», - շարունակել են զինվորականները:

Մարտ ամսվա վերջին Գազայի հատվածում պաղեստինցիների և իսրայելացի զինվորների միջև սկսված զանգվածային ընդհարումների զոհ է դարձել արդեն շուրջ 120 արաբ, ավելի քան 13 հազար բնակիչներ վիրավորվել են կամ թունավորվել գազով: