Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է Բարբարա Անդերվուդը
Բարբարա Անդերվուդը դարձել է առաջին կինը Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ դատախազության կայքը:
Անդերվուդը պաշտոնապես հաստատվել է այս պաշտոնում նահանգի օրենսդիր ժողովի կողմից: Նշենք, որ նա Նյու Յորքի դատախազությունում աշխատել է ավելի քան 10 տարի: Իր շնորհակալական ելույթում Անդերվուդը հայտարարել է, որ այս աշխատանքը «կդառնա ամենակարևորը նրանցից, որ ես երբևէ ունեցել եմ»:
«Սա մեծ պատիվ է, և ես խոստանում եմ հավատով և ճշմարտությամբ ծառայել Նյու Յորքի Հզոր նահանգին», - հավելել է նա:
Բարբարա Անդերվուդն այս պաշտոնում փոխարինել է Էրիկ Շնայդերմանին, ով հրաժարական էր տվել սկանդալի ֆոնին: Ավելի վաղ մի քանի կին մեղադրել էին Շնայդերմանին ծեծի և ահաբեկման համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում