85 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը: Գրականագետի մահվան լուրը հաստատել է նրա ընկերուհին՝ Ջուդիթ Թուրմանը:

Նշենք, որ վերջին տարիներին Ռոթն ապրում էր Նյու Յորքի և Կոննեկտիկուտի նահանգներում:

Հիշեցնենք, որ Ֆիլիպ Ռոթը ամերիկացի ժամանակակից ամենահետաքրքիր ու ընթերցվող հեղինակներից մեկն է: Գրել է 20-ից ավելի վեպեր, որոնց թվում են «Պորտնոյի ցավը», «Դավադրություն Ամերիկայի դեմ», «Սովորական մարդը»:

Գրողը Միջազգային Բուքերյան մրցանակի, Պուլիտցերյան մրցանակի, ինչպես նաև Կաֆկայի գրական մրցանակի դափնեկիր է: