«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 7-ին ժամը 10։00-24։00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Ալիխանյան եղբայրներ փող. 1-ից-6, Մարգարյան փող. 5, 7, Հալաբյան փող. 22-ից-38 (զույգ) համարների, «Կենտրոն» հեռուստաընկերության, Ֆիզիկայի ինստիտուտի, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ջրամատակարարումը: Հունիսի 7-ին ժամը 08։00-20։00 կդադարեցվի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր, Ցամաքաբերդ, Միկրո 1-ից-6 թաղամասերի, Բաբաջանյան, Կոմիտասի, Էներգետիկների փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: