Արխիվ - 05 Հունիս 2018
«Կառավարության ներկայացուցիչները մեկնելու են Ամուլսար». Տիգրան Ավինյան
Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում…
Աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի խորհրդականներն ու օգնականը
Աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի խորհրդականներն ու օգնականը։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի 2018թ․-ի հունիսի 5-ի համապատասխան կարգադրություններով, իրենց դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի խորհրդականներ Սմբատ Եղիազարյանը, Գեղամ Հայրապետյանը և մարզպետի օգնական Արտակ Գրիգորյանը:
Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաներում և Շիրակի, Լոռու մարզերում գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական, շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 6-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 45 փողոցի թիվ 49-ից մինչև 80 հասցեների առանձնատների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00…
«Երիտասարդական հիմնադրամը շուրջ 20 տարի ՀՀԿ երիտասարդներ գրավելու օղակ է եղել». ԿԳ նախարար
Այսօր, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշել է․ «Երիտասարդական հիմնադրամը մեծ գումարներ է տնօրինել, կրթաթոշակներ…
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խորհրդական է նշանակել Աննա Կարապետյանին
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նոր խորհրդական ունի։ Միրզոյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով, Աննա Կարապետյանին նշանակել է իր խորհրդական։ Աննա Կարապետյանը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի օգնականը:…
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հրաժարական է ներկայացրել
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա իր տարածած հայտարարության մեջ նշում է. «Այս 9 ամիսների ընթացքում ինձ վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել եմ մեծ պատասխանատվությամբ:…
Մահացել է Պենտագոնի նախկին ղեկավար Ֆրենք Կարլուչին
ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է ամերիկացի պետական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կարլուչին, նշված է Պենտագոնի գործող ղեկավար Ջեյմս Մեթիսի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես խորը ցավակցություն եմ հայտնում՝ կապված պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կարլուչիի…
«Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին
Հունիսի 8-ին Երևանում կմեկնարկեն «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները: IDeA հիմնադրամից հայտնում են․ «2018թ. «Ավրորա» մրցանակի եզրափակիչ միջոցառումների նպատակն է ամենալայն հնարավորություններն ընձեռել մեր հյուրերին և մարդասիրական ոլորտի համաշխարհային գործիչներին ՝ միմյանց…
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բաժնի պետեր է նշանակել
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության բաժնի պետեր է նշանակել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը: Այս բաժնի արդեն նախկին պետ Արթուր Մկրտչյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը, իսկ Արարատի՝ Վահան Աղգաշյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Խաչատրյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ», - ասված է որոշման տեքստում։…
Կարեն Ղահրամանյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Ղահրամանյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների…
Արեն Մկրտչյանը նշանակվել է վարչապետի օգնական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արեն Մկրտչյանին վարչապետի օգնական նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արեն Մկրտչյանին նշանակել վարչապետի օգնական», - ասված է որոշման տեքստում: Արեն Մկրտչյանի կենսագրությունը…
Այս տարի բուհեր դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ
Հայաստանյան բուհեր այս տարի դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: Բուհերից հավաստիացրին՝ չնայած նման ցածր ցուցանիշին՝ գրեթե չկան ֆակուլտետներ, որոնց համար դիմումներ ընդհանրապես չլինեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում թե՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի, թե՛ բուհերի…
«Կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ». Արայիկ Հարությունյան
ԱԺ-ում 2017թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Կրթության և գիտության նախարարության ոլորտի հաշվետվության ներկայացումից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նախարարը կոռուպցիայի մասին չխոսեց, բայց փոխարենը ինքը կխոսի, քանի որ որևէ կոմպլեքս չունի: «Տարիներ…
Գլխավոր դատախազը կդադարեցնի Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի լիազորությունները
Գլխավոր դատախազը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխաքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու,…
2017թ․-ին ՀՀ-ն Բուլղարիայից գնել է ավելի քան 1000 ձեռքի գնդացիր
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է Բուլարիայի զեկույցը՝ 2017թ.-ին արտահանած սպառազինության վերաբերյալ: Ըստ դրա՝ անցյալ տարի Բուլղարիան Հայաստանին մատակարարել է 1094 միավոր ձեռքի գնդացիր (Light machine guns)։ Այս մասին հայտնում է ռազմ․ինֆո-ն։ Ամենայն հավանականությամբ, խոսքը…
Ադրբեջանում ձերբակալվել է ԱՄՆ-ից վերադարձած իրավապաշտպան Էմին Ասլանը
Ադրբեջանական ոստիկանությունը հունիսի 4-ին անհայտ պատճառներով ձերբակալել է 3 օր առաջ ԱՄՆ-ից վերադարձած ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Ասլանին: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: Փոխանցում է «Արմենպրես»-ը։ Իրավապաշտպանի հարազատները գրավոր դիմում են ներկայացրել ոստիկանություն նրա…
«Արի տուն» ծրագիրը կհետաձգվի. Փողերի մսխման կասկածներ կան․ Սփյուռքի նախարար
Սփյուռքի նախարար Մխիթար Հարյապետյանը հայտարարել է, որ «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես հետաձգվելու է, քանի որ կասկածներ կան, որ «փողեր են մսխվել»: «Ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի ճաշի համար 4000 դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր»,…
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարական է տվել
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Դատական դեպարտամենտի մամուլի քարտուղարը: Մկրտումյանն իր հայտարարությունում նշել է. «Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը,…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում: Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումների վերաբերյալ ժամանակացույցն այժմ ճշգրտվում է․ «Հանդիպումների բովանդակության…
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է․ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա»: Փոխանցում է «Արմենպրես»-ը։ Նրա խոսքով`…
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հրաժարվել ՄԻԵԴ վճիռները կատարելուց
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Ադրբեջանում գործող «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության հաղորդմամբ՝ Ադրբեջանի…
Թուրքիայի իշխանությունները գաղտնալսում են ընդդիմադիրների հեռախոսազրույցները
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները գաղտնալսում են իրենց հեռախոսները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: Քըլըչդարօղլուն հայտարարել…
Ստեփանակերտում բողոքի ցույցերը դադարեցվում են
Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ դադարեցնում է բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար…
Էրդողանի կուսակից քաղաքապետը սպառնացել է աշխատակիցներին և ստիպել քվեարկել իր օգտին
Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփնարի քաղաքապետ Մենդերես Աթիլան շանտաժով է փորձում առաջիկա ընտրություններում ապահովել «Արդարություն և զարգացում» կուսակցության համար համապատասխան քանակի քվեները։ Թուրքական Ahvalnews-ի փոխանցմամբ՝ Ջեյլանփնարի քաղաքապետ Մենդերես Աթիլան քաղաքացիների հետ հանդիպմանը…
Apple-ը iOS 12 նոր համակարգ է ներկայացրել
Apple ընկերությունը Սան Խոսեում (Քալիֆորնիա նահանգ) ծրագրային ապահովողների մասնագետների համաժողովում ներկայացրել է իր բջջային օպերացիոն համակարգի ՝ (OS) iOS- ի նոր տարբերակը, որը կներառի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս լրացված իրականության հնարավորություն ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ծրագրային ապահովման…
Ֆրանսիական PSA ավտոարտադրողը հեռանում է Իրանից
Ֆրանսիական PSA ավտոարտադրողը հայտարարել է, որ Իրանում երկու համատեղ ձեռնարկություններում դադարեցնում է իր գործունեությունը, որպեսզի խուսափի ԱՄՆ-ի պատժամիջոցներից՝ Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգթոնի դուրս գալու որոշումից հետո, հաղորդում է AFP-ն: «Ընկերությունը սկսեց կասեցնել իր համատեղ գործունեությունը`…
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 16,1%-ով
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018թ․-ի հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 16,1%-ով՝ կազմելով 346 հազար 458։ ԱՎԾ-ից տեղեկացնում են, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդամենը 26,3%-ը կամ 52 հազար 651-ն է հաստատվել հյուրանոցներում և հանգստյան տներում, մնացած…
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 7-ին ժամը 10։00-24։00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Ալիխանյան եղբայրներ փող. 1-ից-6, Մարգարյան փող. 5, 7, Հալաբյան փող. 22-ից-38 (զույգ) համարների, «Կենտրոն»…
Ամենա