ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է Բուլարիայի զեկույցը՝ 2017թ.-ին արտահանած սպառազինության վերաբերյալ: Ըստ դրա՝ անցյալ տարի Բուլղարիան Հայաստանին մատակարարել է 1094 միավոր ձեռքի գնդացիր (Light machine guns)։ Այս մասին հայտնում է ռազմ․ինֆո-ն։

Ամենայն հավանականությամբ, խոսքը բուլղարական «Արսենալ» ընկերության արտադրության 5.56×45 մմ և/կամ 7.62×39 մմ տրամաչափով գնդացիրների մասին է:

Մարտավարատեխնիկական բնութագրերն են. փամփուշտ՝ 5.56×45 / 7.62×3, պահունակի տարողունակությունը՝ 30/40, Զանգվածը՝ պահունակով. 5,45 / 5,74 կգ, արագաձգություն՝ 600 / 600, առավելագույն հեռահարությունը՝ 2000/1500 մ, արդյունավետ հեռահարությունը՝ մ. 600/500, կրակի ռեժիմը՝ մենահատ և ավտոմատ: