«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական, շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 6-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 45 փողոցի թիվ 49-ից մինչև 80 հասցեների առանձնատների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00 Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդի 2-րդ նրբանցքի բնակիչ-բաժանորդների, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի Այգիներ և Ամառանոցային փողոցների առանձնատների գազամատակարարումը:

Դադարեցվելու է նաև Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Օդանավակայան» թաղամասի, Ախուրյան, Ազատան, Բենիամին, Արեւիկ, Այգաբաց, Նոր Ախուրյան, Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր համայնքների և մի շարք կազմակերպությունների, Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Ստեփանավան քաղաքի «Ձախափնյա» թաղամասի, ինչպես նաև Սարատովկա, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա շիշկա, Միխայլովկա, Նորաշեն, Մեծավան, Պրիվոլնոյե, Կաթնառատ, Սարչապետ, Արծնի, Պետրովկա, Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով համայնքների գազասպառողների գազամատակարարումը: