Ֆրանսիական PSA ավտոարտադրողը հայտարարել է, որ Իրանում երկու համատեղ ձեռնարկություններում դադարեցնում է իր գործունեությունը, որպեսզի խուսափի ԱՄՆ-ի պատժամիջոցներից՝ Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգթոնի դուրս գալու որոշումից հետո, հաղորդում է AFP-ն:

«Ընկերությունը սկսեց կասեցնել իր համատեղ գործունեությունը` ենթարկվելով ԱՄՆ-ի օրենքին», - ասվում է Peugeot և Citroen մեքենաների ավտոարտադրողների հայտարարության մեջ:

Սակայն PSA-ն, որին պատկանում են Opel և Vauxhall ապրանքանիշերը, նշել է, որ Իրանում վաճառքը ընդհանուր վաճառքի մեկ տոկոսից պակաս է կազմում, ուստի երկրից դուրս գալը չի փոխի նրա ֆինանսական կարգավիճակը:

«Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ PSA Groupe-ը աշխատում է ԱՄՆ-ի իշխանությունների հետ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացնելու հարցը քննարկելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ: