Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ դադարեցնում է բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում», - ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է արցախցիների այդ որոշմանը․

«Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի Հպարտ քաղաքացիներ», - ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ: