Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018թ․-ի հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 16,1%-ով՝ կազմելով 346 հազար 458։

ԱՎԾ-ից տեղեկացնում են, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդամենը 26,3%-ը կամ 52 հազար 651-ն է հաստատվել հյուրանոցներում և հանգստյան տներում, մնացած մասը՝ 293,8 հազարը (14,4%-ը)՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում։ փոխանցում է Պանորամա-ն։

Ըստ ԱՎԾ-ի՝ 2018թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 300 832 մարդ, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13%-ով:

Պաշտոնական վիճակագրությամբ, 2017թ․-ին Հայաստան է ժամանել 1 մլն 494 հազար 779 զբոսաշրջիկ՝ 2016թ․-ի համեմատ աճելով 18.7%-ով: