ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Խաչատրյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ», - ասված է որոշման տեքստում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել նաև Լենա Նանուշյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ», - ասված է համապատասխան որոշման տեքստում։