Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփնարի քաղաքապետ Մենդերես Աթիլան շանտաժով է փորձում առաջիկա ընտրություններում ապահովել «Արդարություն և զարգացում» կուսակցության համար համապատասխան քանակի քվեները։

Թուրքական Ahvalnews-ի փոխանցմամբ՝ Ջեյլանփնարի քաղաքապետ Մենդերես Աթիլան քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե չքվեարկեն իրենց կուսակցության օգտին, ապա գործազուրկ կդառնան։

Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 24–ին։