Apple ընկերությունը Սան Խոսեում (Քալիֆորնիա նահանգ) ծրագրային ապահովողների մասնագետների համաժողովում ներկայացրել է իր բջջային օպերացիոն համակարգի ՝ (OS) iOS- ի նոր տարբերակը, որը կներառի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս լրացված իրականության հնարավորություն ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ծրագրային ապահովման հարցերով Apple-ի փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին պատմել է, որ iOS 12-ը մի շարք նոր հնարավորություններ կունենա և բարձր կատարողականությամբ կտարբերվի: Ֆեդերիգիի խոսքով, որոշ հավելվածներ դրա հետ 2 անգամ արագ են աշխատում:

Նրա խոսքով, OC-ն, iOS 11-ով աշխատող բոլոր սարքերի վրա հասանելի կլինի:

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել հին սարքերին», - ասել է Ֆեդերիգին: Նրա խոսքով, օրինակ iPhone 6 Plus մոդելի վրա iOS 12-ի շնորհիվ որոշ հավելվածներ 40 տոկոսով ավելի արագ են աշխատում: