«Արի տուն» ծրագիրը կհետաձգվի. Փողերի մսխման կասկածներ կան․ Սփյուռքի նախարար
Սփյուռքի նախարար Մխիթար Հարյապետյանը հայտարարել է, որ «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես հետաձգվելու է, քանի որ կասկածներ կան, որ «փողեր են մսխվել»:
«Ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի ճաշի համար 4000 դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր», - ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ ըմբռնումով են մոտենալու ծրագրի համար դեպի Հայաստան արդեն ավիատոմս գնած ծնողների դժգոհությանը:
Ըստ նախարարի, ամեն ինչ ուղղված է նախարարության փողերը նպատակադրված ծախսելուն:
«Կհասկանամ այն մի քանի հարյուր մարդկանց, ովքեր գնել էին ավիատոմսերը, սակայն մեզ համար սկզբունք է, որ պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Բացի այդ, ծրագրերը, որ ժամականակավորապես հետաձգվում են, բարելավվելու են», - նշել է Հայրապետյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում