ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից:

Այդ մասին նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․

«Հարգելի հայրենակիցներ,

Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունից արդեն դուրս են եկել Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը: