ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արեն Մկրտչյանին վարչապետի օգնական նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արեն Մկրտչյանին նշանակել վարչապետի օգնական», - ասված է որոշման տեքստում:

Արեն Մկրտչյանի կենսագրությունը

Նա ծնվել է քաղաք Ալավերդիում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: 2011-2016 թթ. աշխատել է «Ժամանակ» օրաթերթում և 1in.am լրատվական կայքում, 2012թ․-ից 2016թ. նոյեմբեր «1in.am սպորտ»-ի խմբագիրն է եղել:

2016 թ.-ի մարտից SOS նախագծի սցենարիստն է։