Ադրբեջանական ոստիկանությունը հունիսի 4-ին անհայտ պատճառներով ձերբակալել է 3 օր առաջ ԱՄՆ-ից վերադարձած ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Ասլանին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: Փոխանցում է «Արմենպրես»-ը։

Իրավապաշտպանի հարազատները գրավոր դիմում են ներկայացրել ոստիկանություն նրա ձերբակալության հանգամանքները ճշտելու նպատակով: Անհայտ է նաև, թե ոստիկանական, որ տեղամաս կամ բաժանմունք է տեղափոխվել Էմին Ասլանը: