Կինոռեժիսոր Կիրա Մուրատովան մահացել է։ Նշենք, որ Մուրատովան 83 տարեկան էր:

Կիրա Մուրատովան իր յուրահատուկ ոճով իր սերնդի ամենավառ ռեժիսորն էր համարվում:

Կիրա Մուրատովան ավարտել է Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը:

1961-ին Օդեսայի կինոստուդիայում ռեժիսոր է աշխատել: Այնուհետ նա մեկնել է Լենինգրադ, որտեղ «Լենֆիլմում» հայտնվել է նրա «Ճանաչելով ողջ աշխարհը» (1978) ֆիլմը:

1990թ․-ին նրա «Ասթենիկ համախտանիշ» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում Գրան պրիի արժանացավ:

Կիրա Մուրատովան ապրում և աշխատում էր Օդեսայում: