Արխիվ - 07 Հունիս 2018

Երևանում կանցկացվի սեմինար բուժքույրերի համար

Երևանում կանցկացվի սեմինար բուժքույրերի համար

Հունիսի 8-ին Երևանում (Հայաստանի ամերիկյան համալսարան) տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ջերալդ և Պատրիսիա Թուրփանջյան հանրային առողջապահության ֆակուլտետի Զուարթ Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի (ԱԾՀԶԿ) կողմից կազմակերպվող «Սիրտ-անոթային…

Հայաստանի տարածքում թույլ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի տարածքում թույլ երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.97 աստիճան և արևելյան երկայնության 44.35 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից…

Տիեզերքի գաղտնիքները լուսանկարներով

Տիեզերքի գաղտնիքները լուսանկարներով

Ռիա Նովոստի-ն փոխանցել է 2018թ․-ի մայիսին տիեզերքում արված լուսանկարները, որոնց միջոցով կարող ենք ծանոթանալ տիեզերքի գաղտնիքներին։ Ներկայացված է նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնացների, «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Օլեգ Արտյոմովի, Անտոն Շկապլերովի կողմից արված լուսանկարները, որոնք ներկայացնում են տիեզերքի…

Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանը գրավով ազատ է արձակվել

Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանը գրավով ազատ է արձակվել

Խմբակային խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանը կալանավորումից ազատ է արձակվել: Դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառել գրավ 10 մլն դրամի չափով։ Փոխանցում է ՓաստԻնֆո-ն։ Հիծեցնենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի…

Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահին

Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն…

Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊԸ միջև կնքված պայմանագրի կատարման արդյունքում յուրացվել է 10 միլիոն դրամ. ՀՀ Ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊԸ միջև կնքված պայմանագրի կատարման արդյունքում յուրացվել է 10 միլիոն դրամ. ՀՀ Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության իրականացրած նախնական քննությամբ պարզվել է, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջև կնքված…

Փոխվարչապետն օգնական և արարողակարգի պատասխանատու է նշանակել

Փոխվարչապետն օգնական և արարողակարգի պատասխանատու է նշանակել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր նշանակումներ է կատարել։ Նրա որոշումներով․ - Արթուր Վարդապետյանը նշանակվել է փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու - Վիկտորյա Այդինյանը նշանակվել է Ավինյանի օգնական։

Արագածոտնի մարզի մի քանի համայնքում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Արագածոտնի մարզի մի քանի համայնքում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, վերատեղադրման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 8-ին ժամը 9:00-18:00 դադարեցվելու է Արագածոտնի մարզի Մաստարա, Ակունք համայնքների և «Մաստարա Իոնա» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների…

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց (տեսանյութ)

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց (տեսանյութ)

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանին դատարանի դահլիճից ազատ արձակեցին։ Նշենք, որ նրա խափանման միջոցը փոխվել է ստորագրության չհեռանալու մասին։ Դատական նիստը հետաձգվեց մինչև հաջորդ հինգշաբթի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի ու Ավանի նստավայրում այսօր՝ հունիսի 7-ին «Սասնա…

Ապամոնտաժվել են մի քանի ապօրինի շինություններ

Ապամոնտաժվել են մի քանի ապօրինի շինություններ

Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման, ինչպես նաև ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում շարունակում են պարբերական շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության…

«Այո, սա երազանքների ծրագիր է, որով ՀՀ քաղաքացուն վերադարձնում ենք երազելու և դրանք իրականացնելու իրավունքը». Նիկոլ Փաշինյան

«Այո, սա երազանքների ծրագիր է, որով ՀՀ քաղաքացուն վերադարձնում ենք երազելու և դրանք իրականացնելու իրավունքը». Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի ուզում անարձագանք թողնել մի քանի կարևոր շեշտադրումներ, որոնք արվեցին ԱԺ-ում ելույթների ժամանակ․ «Ընդհանրապես ամենավտանգավոր բանը փակվելն է քննադատության առջև և քննադատությունը մերժելը:…

Հայաստանի կառավարության ծրագիրն ընդունվեց (տեսանյութ)

Հայաստանի կառավարության ծրագիրն ընդունվեց (տեսանյութ)

Հայաստանի Ազգային ժողովն այսօր ընդունեց կառավարության ծրագիրը։ Ծրագրին կողմ են քվեարկել 62 պատգամավորներ, դեմ՝ 39 պատգամավորներ: Նշենք, որ ԱԺ-ն այսօր առավոտից քննարկում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագիրը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, ՀՀԿ-ական պատգամավորները առիթը բաց չէին…

Տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը ՀՀ-ում» թեմային նվիրված միջոցառում

Տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը ՀՀ-ում» թեմային նվիրված միջոցառում

Հունիսի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը ՀՀ-ում» թեմայով ծրագրի մեկնարկային միջոցառումը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից` Արդարադատության ակադեմիայի և ՀՀ ոստիկանության հետ համագործակցության…

Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Սաթենիկ Ասիլյանը

Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Սաթենիկ Ասիլյանը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Սաթենիկ Ասիլյանը: Նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ի հրամանագրով՝ Արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը՝ փոխարինելով Դավիթ Տոնոյանին։ Սաթենիկ Ասիլյանը 2009թ․-ից աշխատել է էկոնոմիկայի նախարարության…

Արմեն Սարգսյանը դեսպան է նշանակել

Արմեն Սարգսյանը դեսպան է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Այվազյանը նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության…

ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով մարզային ոստիկանապետեր են փոփոխվել

ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով մարզային ոստիկանապետեր են փոփոխվել

Այսօր ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Վ. Օսիպյանի հրամանով․ - Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ով ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից: - Ոստիկանության գնդապետ…

Սևանա լիճը ԱՊՀ լավագույն առողջարանների ցանկում է

Սևանա լիճը ԱՊՀ լավագույն առողջարանների ցանկում է

Այս ամռանը հանգստանալու համար ԱՊՀ տարածքում լավագույն առողջարանների վարկանշային ցանկում ընդգրկվել է նաև Սևանա լիճը: ТурСтат - ի փոխանցմամբ, ԱՊՀ-ում ծովափնյա ու լճափնյա առավել հայտնի առողջարանները Հայաստանում են, Ղազախստանում, Ղրղզստանում, Բելառուսում, Ադրբեջանում: Վարկանշային աղյուսակը կազմվել է ռուս…

Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները

Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները

Վաղը հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները։ Հայաստանյան բուհեր ընդունվել ցանկացող դիմորդների թիվն այս տարի 4626 է, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 9737։ Միասնական քննությունները կմեկնարկեն «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն»…

Մասիսի քաղաքապետ. Դատախազի որոշումը հնարավոր չէ կատարել

Մասիսի քաղաքապետ. Դատախազի որոշումը հնարավոր չէ կատարել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լ. Գրիգորյանին, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Ս. Գևորգյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Հայտնում է Պանորամա-ն։ Նա նշել է, որ դատախազի որոշումները…

Արաբկիր համայնքի մի քանի փողոցներում կդադարեցվի ջրամատակարարումը

Արաբկիր համայնքի մի քանի փողոցներում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի․ Սոսեի, Լեռ Կամսարի, Ջեյմս Բրայնսի փողոցների, Գուլակյան փող. 27-ից-72, Աղբյուր Սերոբ փող. 10, Վաղարշյան…

«Սասնա ծռերի» անդամ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց

«Սասնա ծռերի» անդամ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց

«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանը ազատ արձակվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխեց: «Սասնա…

Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց

Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց

Արցախի ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց: Արցախի դատախազության կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին…

Արեգ Կյուրեղյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

Արեգ Կյուրեղյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ ԵԼՔ…

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում

Հունիսի 8-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն…

Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է Կառավարության ծրագիրը (տեսանյութ)

Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է Կառավարության ծրագիրը (տեսանյութ)

Ժամանակավոր, համաձայնության կառավարության կողմից նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց: Խորհրդարանականներն արտահերթ նիստով քննարկում են «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Նախագիծը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Կառավարության ծրագիրը բաղկացած է 7…

Մահացել է կինոռեժիսոր Կիրա Մուրատովան

Մահացել է կինոռեժիսոր Կիրա Մուրատովան

Կինոռեժիսոր Կիրա Մուրատովան մահացել է։ Նշենք, որ Մուրատովան 83 տարեկան էր: Կիրա Մուրատովան իր յուրահատուկ ոճով իր սերնդի ամենավառ ռեժիսորն էր համարվում: Կիրա Մուրատովան ավարտել է Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1961-ին Օդեսայի կինոստուդիայում ռեժիսոր է աշխատել: Այնուհետ…

«Բիզնեսմենը չպետք է լինի խորհրդարանում. սա վերաբերելում է բոլորին». փոխվարչապետ Արարատ Միրզոյան

«Բիզնեսմենը չպետք է լինի խորհրդարանում. սա վերաբերելում է բոլորին». փոխվարչապետ Արարատ Միրզոյան

Այսօր Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց․ «Բիզնեսը չպետք է հետաքրքրված լինի մաս կազմելու իշխանական օղակներին՝ լինի գործադիր իշխանություն, թե խորհրդարան»: Փոխանցում է news.am-ը։ Հարցին, թե արտահերթ ընտրություններից հետո…

Այսօր և վաղը սպասվում են կարճատև անձրևներ

Այսօր և վաղը սպասվում են կարճատև անձրևներ

Հունիսի 7-8-ը, 11-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, հունիսի 9-10-ը առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝…

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալներ է նշանակել

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալներ է նշանակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ է նշանակել: Վարչապետի որոշումներով՝ ՊԵԿ նախագահի տեղակալներ են նշանակվել Արթուր Մանուկյանը և Միքայել Փաշայանը: Համապատասխան որոշումները տեղադրված են ՀՀ վարչապետի կայքում: