Այս ամռանը հանգստանալու համար ԱՊՀ տարածքում լավագույն առողջարանների վարկանշային ցանկում ընդգրկվել է նաև Սևանա լիճը:

ТурСтат - ի փոխանցմամբ, ԱՊՀ-ում ծովափնյա ու լճափնյա առավել հայտնի առողջարանները Հայաստանում են, Ղազախստանում, Ղրղզստանում, Բելառուսում, Ադրբեջանում: Վարկանշային աղյուսակը կազմվել է ռուս զբոսաշրջիկների այցելությունների հիման վրա:

Սևանում ռուս զբոսաշրջիկները նախատեսում են անցկացնել 7-14 օր՝ օրական ծախսելով 50-100 դոլար: Առողջարաններ հատկապես շատ են գալիս Մոսկվայից, Մերձմոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Հարավային Ուրալից ու Սիբիրից: