«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, վերատեղադրման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 8-ին ժամը 9:00-18:00 դադարեցվելու է Արագածոտնի մարզի Մաստարա, Ակունք համայնքների և «Մաստարա Իոնա» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: