«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանին դատարանի դահլիճից ազատ արձակեցին։

Նշենք, որ նրա խափանման միջոցը փոխվել է ստորագրության չհեռանալու մասին։ Դատական նիստը հետաձգվեց մինչև հաջորդ հինգշաբթի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի ու Ավանի նստավայրում այսօր՝ հունիսի 7-ին «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացվել։ Պաշտպանը որպես միջնորդության հիմքեր էր նշել Հովհաննես Վարդանյանի առողջական վիճակը և պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքը։ Մեղադրողը միջնորդությանը չի առարկել և նշել է, որ կարող է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի մասով գործը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: