Այսօր ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել:

Վ. Օսիպյանի հրամանով․

- Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ով ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից:

- Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:

- Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:

- Աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանը, նրա փոխարեն նույն վաշտի հրամանատար է նշանակվել Գեղամ Մարգարյանը, ով ՀՀ Ոստիկանապետ Վ. Օսիպյանի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալի պաշտոնից: