Վաղը հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները։ Հայաստանյան բուհեր ընդունվել ցանկացող դիմորդների թիվն այս տարի 4626 է, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 9737։

Միասնական քննությունները կմեկնարկեն «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներով։

Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը հայտնեց.

««Աշխարհագրություն» առարկայից վաղը քննություն կհանձնի 128, «Կենսաբանություն»-ից 542 և «Համաշխարհային պատմություն»-ից 34 դիմորդ»։ Փոխանցում է Պանորամա-ն։

Նա ասաց, որ այս տարի հանրապետությունում գործելու է 15 քննակենտրոն՝ ի տարբերություն նախորդ տարվա 29-ի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԳԹԿ-ից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ շրջանավարտները թիվն այս տարի գրեթե կրկնակի պակաս է՝ կապված 12-ամյա կրթության անցման հետ։

Միասնական քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-8-ը: