Արցախի ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց:

Արցախի դատախազության կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին հունիսի 5-ին մեղադրանք է առաջադրվել Արցախի Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ նրանք մեղադրվում են Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ նախաձեռնողի դերի համար. բերման է ենթարկվել 15 քաղաքացի: