Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Սաթենիկ Ասիլյանը
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Սաթենիկ Ասիլյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ի հրամանագրով՝ Արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը՝ փոխարինելով Դավիթ Տոնոյանին։
Սաթենիկ Ասիլյանը 2009թ․-ից աշխատել է էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության բաժնում, 2014թ. նշանակվել է էկոնոմիկայի նախարարի խոսնակ, այնուհետև աշխատել է Կառավարության Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում: Ներգրավված է թվային հաղորդակցության մի շարք ծրագրերում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում