Արեգ Կյուրեղյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշենք, որ նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը։
Ավելի վաղ, «Սասնա Ծռերը» հայտարարություն են տարածել ՀՀ կառավարությանն աջակցելու մասին, որտեղ ասվում է, որ «Սասնա ծռերի» որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում