Նոր նշանակումներ ոստիկանությունում
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանի հրամանով, աշխատանքից ազատվել է Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է: Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Շարմազանովի փոխարեն, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը՝ ազատվելով ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Իսկ Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:
Օսիպյանի հրամանով ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում