Արխիվ - 11 Հունիս 2018

Թուրքմենստանի նախագահն ավելի քան 600 բանտարկյալի ներում է շնորհել

Թուրքմենստանի նախագահն ավելի քան 600 բանտարկյալի ներում է շնորհել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 611 բանտարկյալի ներում է շնորհել մահմեդական տոնի՝ Ռամադան ամսվա կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է երկրի պետական մամուլը: Նրա նախորդը՝ Սափարմուրադ Նիյազովը նույնպես սրբազան Ռամադան ամսին յուրաքանչյուր տարի ներում էր շնորհում: Թուրքմենստանի նախագահների…

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել

Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։ «Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում…

ՀՔԾ պետ է նշանակվել Սասուն Խաչատրյանը

ՀՔԾ պետ է նշանակվել Սասուն Խաչատրյանը

ՀՀ կառավարության որոշմամբ Հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվել Սասուն Խաչատրյանը։ Սասուն Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է: Հունիսի 8-ին Կառավարության որոշմամբ Վահրամ Շահինյանն ազատվել էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից` սեփական…

ՀԱՊԿ երկրների առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 8-ին

ՀԱՊԿ երկրների առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 8-ին

Նոյեմբերի 8-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (բարձրագույն մարմին, որի աշխատանքներում մասնակցում են անդամ երկրների ղեկավարները) հանդիպումը: Այս մասին երկուշաբթի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար…

Մանուկ Մկրտչյանն ազատվել է ԿԳ փոխնախարարի պաշտոնից

Մանուկ Մկրտչյանն ազատվել է ԿԳ փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանուկ Մկրտչյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մանուկ Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի…

Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար

Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Փախչանյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության…

Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարներ է նշանակել

Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ են նշանակվել: Մասնավորապես, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ է նշանակել Դավիթ Գևորգյանին…

ԿԸՀ-ն հրապարակել է 18 համայնքներում ընտրությունների արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 18 համայնքներում ընտրությունների արդյունքները

Հունիսի 10-ին Հայաստանի 18 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի գյուղապետ է ընտրվել Ավետիս Մուրադյանը, ով ստացել է 197 ձայն: Նա իր մրցակցից ընդամենը 2 ձայն է ավելի…

Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ է նշանակել

Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ են նշանակվել: Մասնավորապես, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ վարչապետի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ են նշանակվել Արա Նազարյանը և Արամ Թանքարյանը:

Կալանավորվել է Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրենը․ նա կասկածվում է պետությանը 11 մլն դրամի վնաս հասցնելու մեջ

Կալանավորվել է Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրենը․ նա կասկածվում է պետությանը 11 մլն դրամի վնաս հասցնելու մեջ

Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը հունիսի 9-ին կալանավորվել է: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դեռևս մայիսին դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝…

ՀԱՊԿ-ն մեղադրել է ԱՄՆ-ին միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը խախտելու մեջ

ՀԱՊԿ-ն մեղադրել է ԱՄՆ-ին միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը խախտելու մեջ

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը խախտում է ԱՄՆ-ն այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն ամբողջությամբ կատարում են համաձայնագիրը։ Այս մասին ասված է երկուշաբթի Ալմա Աթայում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստում ընդունված հայտարարությունում, փոխանցոում է «ՌԻԱ…

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Դրանցից մեկը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որը ենթադրում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը…

Բանկերն անհուսալի վարկերի տույժ-տուգանքները կներեն

Բանկերն անհուսալի վարկերի տույժ-տուգանքները կներեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի օրակարգում ներառել է ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018թ․-ի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի…

Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները մեկնել են Բելառուս

Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները մեկնել են Բելառուս

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները հունիսի 11-ից 13-ը գտնվելու են Մինսկում: Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանով նախատեսված հակաօդային պաշտպանության ոլորտի հարցերի…

Ուշադրություն բոլոր վարորդներին․ Մարդատար մեքենաների համար սահմանված բնապահպանական հարկը կրկնակի կնվազի

Ուշադրություն բոլոր վարորդներին․ Մարդատար մեքենաների համար սահմանված բնապահպանական հարկը կրկնակի կնվազի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի օրակարգում ներառել է ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով կնվազեցվի թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը: Օրինագծի բացատրական մասում նշվում է. «Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել…

Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները վաղ առավոտից փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը

Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները վաղ առավոտից փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը

Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները վաղ առավոտից փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը: Նրանք պահանջում են թույլ տալ իրենց աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, իրենք զրկվել են բոլոր տեսակի հողերից՝ այգիներից, վարելահողերից, խոտհարքներից, դրանից բխող ամեն ինչից՝…

Պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար

Պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: «Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար»,…

Օկինավա կղզու մոտ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

Օկինավա կղզու մոտ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ամերիկյան F-15C ռազմական ինքնաթիռ է կործանվել՝ Ճապոնիայի հարավային Օկինավա կղզու մոտ՝ ընկնելով Խաղաղ օվկիանոսը: Оդաչուն փրկվել է: Ինքնաթիռի կործանման պատճառը ներկայում ուսումնասիրվում է: Օկինավա կղզում է գտնվում ամերիկյան օդուժի «Կադենա» ռազմակայանը: Օկինավայում են տեղակայված ամերիկյան մոտ…

Իտալիայի ՆԳ նախարարը սպառնացել է արգելել փախստականներ տեղափոխող նավի մուտքն իտալական որևէ նավահանգիստ

Իտալիայի ՆԳ նախարարը սպառնացել է արգելել փախստականներ տեղափոխող նավի մուտքն իտալական որևէ նավահանգիստ

Իտալիայի ներքին գործերի նոր նախարար Մատեո Սալվինին ժամեր առաջ սպառնացել է արգելել, որպեսզի փախստականներ տեղափոխող Aquarius անվամբ նավը մուտք գործի իտալական որևէ նավահանգիստ, քանի դեռ Միջերկրական ծովում գտնվող Մալթա կղզի-պետությունը չի հայտարարել, թե վերստին կբացի իր նավահանգիստները փախստականներ տեղափոխող…

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 54.67 տոկոսը

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 54.67 տոկոսը

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ավարտին, նախնական տվյալներով մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 54.67% (15 հազ. 487 ընտրողից)։ Ընդ որում, մասնակցության ամենաբարձր…

Մերենիայի եկեղեցին մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել

Մերենիայի եկեղեցին մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Մերենիայում գտնվող X-րդ դարի եկեղեցին մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել։ Այս մասին հայտնում է jnews.ge-ը։ Կարգավիճակը շնորհվել է 2018թ․-ի ապրիլի 18-ին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի…

«Արմատ» հերթական ինժեներական լաբորատորիան բացվել է սահմանամերձ Բագարան գյուղում

«Արմատ» հերթական ինժեներական լաբորատորիան բացվել է սահմանամերձ Բագարան գյուղում

Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմատ» ինժեներական լաբորատորիան: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 8-ին: Այստեղ Բագարանի և հարակից համայնքների աշակերտները, ովքեր բավարար մաթեմատիկական գիտելիքներ ունեն, 5-րդ դասարանից կարող են անվճար…

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Հունիսի 14-ին առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20…

Մեզ անհրաժեշտ է ևս մեկ հեղափոխություն՝ ներքին

Մեզ անհրաժեշտ է ևս մեկ հեղափոխություն՝ ներքին

Ասում ենք ու բոլորս էլ հասկանում, որ դժգոհությունը, անհաջողությունը, տառապանքը հայ մարդու համար ճակատագիր են։ Հեղափոխության հետ հայ ազգը մտավ նոր դարաշրջան, նոր կյանք։ Մեր հազարամյակների պատմության մեջ եղել են բազմաթիվ հաղթանակներ, բայց վերջինը նմանը չուներ՝ գիտակցության, կամքի ու առողջ բանականության…

Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի

Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրուցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: Իրանի արդարադատության փոխնախարար Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի…

Ռուսաստանի նախագահը քննադատել է ԱՄՆ֊ին՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար

Ռուսաստանի նախագահը քննադատել է ԱՄՆ֊ին՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է ԱՄՆ-ին` Իրանի միջուկային ծրագրի հարցով 2015թ․֊ին ձեռք բերված համաձայնություններից դուրս գալու համար, պնդելով, թե դա կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Ելույթ ունենալով Չինաստանում` Շանհայան համագործակցության կազմակերպության հավաքին, որին անդամակցում…

Արսեն Թորոսյանը հանդիպել է Արա Դարզիի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Արա Դարզիի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հանդիպեցի Լորդ Արա Դարզիի հետ։ Խոսեցինք Հայաստանում սպասվող առողջապահական բարեփոխումների՝ առողջության առաջնային պահպանման հզորացման, քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի ներդրման, ծխելու դեմ պայքարի, մանկական գիրության…

Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինելու

Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 12-ին ժամը 10։00-ից մինչև հունիսի 13 ժամը 10։00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Գ. Նժդեհի, Սևանի, Շահամիրյան, Ֆրունզեի,…

Նոր նշանակումներ ոստիկանությունում

Նոր նշանակումներ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանի հրամանով, աշխատանքից ազատվել է Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է: Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Շարմազանովի փոխարեն, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը՝ ազատվելով ոստիկանության…