Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրուցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

Իրանի արդարադատության փոխնախարար Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի կողմից Իրանին 4 դատապարտյալի փոխանցման մասին և նշել, որ գործընթացը տեղի է ունեցել երկու երկրների միջև առկա համաձայնագրի հիման վրա: