ՀԱՊԿ երկրների առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 8-ին
Նոյեմբերի 8-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (բարձրագույն մարմին, որի աշխատանքներում մասնակցում են անդամ երկրների ղեկավարները) հանդիպումը: Այս մասին երկուշաբթի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կադիրատ Աբդրահմանովը:
«Առաջարկում եմ ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2018թ․-ի չորրորդ եռամսյակում՝ 2018թ․-ի նոյեմբերի 8-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին», - ասել է նա, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում