Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը հունիսի 9-ին կալանավորվել է:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դեռևս մայիսին դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ: Փոխանցում է news.am-ը։

Նրա խոսքով, նախաքննության տվյալներով, ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։

Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դպրոցի տնօրենը խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը, որը դրսևորվել է քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելով։