Արսեն Թորոսյանը հանդիպել է Արա Դարզիի հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հանդիպեցի Լորդ Արա Դարզիի հետ։ Խոսեցինք Հայաստանում սպասվող առողջապահական բարեփոխումների՝ առողջության առաջնային պահպանման հզորացման, քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի ներդրման, ծխելու դեմ պայքարի, մանկական գիրության կանխարգելման, համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման և այլնի մասին։
Պայմանավորվեցինք համագործակցել վերոնշյալ ուղղություններով երկկողմանի և միջազգային հարթակներում», - գրել է նա։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում