ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ են նշանակվել:

Մասնավորապես, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ է նշանակել Դավիթ Գևորգյանին և Կարեն Իսախանյանին: Վաչե Տերտերյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ: