ՀԱՊԿ-ն մեղադրել է ԱՄՆ-ին միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը խախտելու մեջ
Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը խախտում է ԱՄՆ-ն այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն ամբողջությամբ կատարում են համաձայնագիրը։ Այս մասին ասված է երկուշաբթի Ալմա Աթայում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստում ընդունված հայտարարությունում, փոխանցոում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի կենսունակության համար աճող տագնապ են հարուցում վտանգները, որոնք գալիս են այն չկատարելու հետ կապված մի շարք խնդիրների կարգավորված չլինելուց։ Սա վերաբերում է, մասնավորապես, ԱՄՆ կոնկրետ ռազմական ծրագրերին, որոնք իրականացվում են առանց պայմանագրով ստանձնած պարտականությունները հաշվի առնելու և ներառում են հրթիռների և հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու կիրառումը, ցամաքային տեղակայման ունիվերսալ հրթիռային մեկնարկային կայանների արտադրությունն ու տեղակայումը, մտահոգություն են առաջացնում գիտահետազոտական և փորձարարական աշխատանքները ցամաքային տեղակայման շարժական հրթիռային համակարգերի ստեղծման ուղղությամբ պայմանագրով արգելված 500-ից 5500 կիլոմետր հեռավորությամբ», - ասված է հայտարարությունում։