Մանուկ Մկրտչյանն ազատվել է ԿԳ փոխնախարարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանուկ Մկրտչյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Մանուկ Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասվում է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակվել է Լուսինե Առաքելյանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում