Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները մեկնել են Բելառուս
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները հունիսի 11-ից 13-ը գտնվելու են Մինսկում:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանով նախատեսված հակաօդային պաշտպանության ոլորտի հարցերի քննարկմանը: Փոխանցում է news.am-ը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում