Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության փոխնախագահ և պատգամավորի թեկնածու Կարո Փայլանն անդրադարձել հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում, Կարո Փայլանը հայտարարել է, թե իրենք պայքարելու են հայ-թուրքական սահմանի բացման, առանց նախապայմանների երկխոսություն սկսելու և Թուրքիայի արևելյան նահանգների քաղաքների ու Հայաստանի քաղաքների միջև արժանի համագործակցության համար։

«Այդ ամենը Ստամբուլի հայ համայնքի համար էլ շատ կարևոր է», - ասել է Կարո Փայլանը։