Արխիվ - 17 Հունիս 2018
Էջմիածնում բողոքի ակցիա է իրականացվում․ մասնակիցները պահանջում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը
Էջմիածնում բողոքի ակցիա է ընթանում․ մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։ Նրանք փակել են քաղաքի մի քանի փողոցներ։ Հիշեցնենք, որ երեկ Էջմիածնում միանգամից երկու բողոքի ակցիա էր ընթանում։ Մի խումբը պահանջում էր քաղաքապետի հրաժարականը, իսկ մյուս խումբը ակցիա էր իրականացնում…
Դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան և Նոր Նորքի նստավայրում մերժեց Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը։ Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։ Նշենք, որ Գրիգորյանի փաստաբանները բողոքարկել էին Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը։ Փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով, ԱԺ պատգամավորին քրեադատակավարական…
Իսպանիա են ժամանել Aquarius փրկարարական նավի առաջին փախստականները
Միջերկրական ծովից Իսպանիա են ժամանել Aquarius փրկարարական նավում գտնվող առաջին փախստականները: Հունիսի 17-ին իտալական Dattilo նավը Վալենսիայի նավահանգիստ է հասցրել փախստականների առաջին խմբին: Aquarius-ը և իտալական մեկ այլ նավ՝ Orione-ը, Վալենսիա կժամանեն տեղական ժամանակով 14:00-ին։ Այս մասին հայտնում…
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հունիսի 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երևանում…
Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է դատարանում. նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի մոտ
Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հայտնել է․ «Ազգային անվտանգության ծառայության կողմից ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու գործողությունն ապօրինի է և մենք դա բողոքարկել ենք դատարանում: Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից և ձերբակալման…
ԱՄՆ-ն ամբողջական ապամիջուկայնացման համար Հյուսիսային Կորեային պահանջներ է ներկայացրել 47 կետերով. Ճապոնիայի ԱԳՆ
ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման մասին համաձայնագրի շրջանակում 47 կետերով պահանջներ է ներկայացրել, հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն NHK-ի հետ հարցազրույցում: «Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարը համաձայնվել է ամբողջական ապամիջուկայնացման անցկացմանը: ԱՄՆ պետքարտուղար…
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Ճապոնիայի Հոնսյու կղզու կենտրոնում գտնվող Գումմա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ։ Ցունամիի վտանգ չկա: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, առայժմ տեղեկություններ չկան տուժածների և ավերածությունների մասին: Ստորգետնյա ցնցման գոտում էլեկտրականության մատակարարումը կայուն է…
Մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը
Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանում մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից՝ Իգոր Մուրադյանը: Իգոր Մուրադյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Նա վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ կլինիկաներից մեկում, և վերջերս էր վերադարձել Հայաստան:
Էջմիածնի քաղաքապետը գիշերել է հրապարակում
Էջմիածին քաղաքում քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր հացադուլ հայտարարած օգնականի` Արսեն Կարապետյանի հետ գիշերել է կենտրոնական հրապարակում: Այս մասին հայտնեց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը: Փոխանցում է news.am-ը։ «Մի քանի տասնյակ աջակիցների հետ քաղաքապետը մնացել է հրապարակում, գիշերը խաղաղ է…
«Երևան» հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Ղազարյանն ազատ է արձակվել
«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը չի կալանավորվել: Այս մասին հայտնեց նրա փաստաբանը` Աշոտ Գեւորգյանը: Փոխանցում է news.am-ը։ Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն…
ԱԱԾ-ի մոտ Մանվել Գրիգորյանի աջակիցները բախվել են ոստիկանների հետ
ԱԱԾ շենքի դիմաց այս պահին ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդնյանը ասաց, որ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրվբած մեղադրանքը, իրենք էլ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան: Նալբանդյան փողոցում մեծ թվով ոստիկաններ…
Նիկոլ Փաշինյանն իր «անվերապահ աջակցությունն» է հայտնել Բակո Սահակյանին
Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Արցախի իշխանությունների քաղաքական կուրսին, Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը, վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների…
ՀՀԿ-ն ապօրինի է որակում Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը
Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ» է որակում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը, կուսակցության պնդմամբ,…
«Պայքարելու ենք հայ-թուրքական սահմանի բացման և առանց նախապայմանների երկխոսություն սկսելու համար»․ Կարո Փայլան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության փոխնախագահ և պատգամավորի թեկնածու Կարո Փայլանն անդրադարձել հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին։ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում, Կարո Փայլանը հայտարարել է, թե իրենք պայքարելու են հայ-թուրքական…
ԱԱԾ-ն ձերբակալել է Մանվել Գրիգորյանին և Դոն Պիպոյին՝ Արթուր Ասատրյանին
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հունիսի 16-ին բերման է ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին և քրեական հեղինակություն Դոն Պիպոյին՝ Արթուր Ասատրյանին: ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների…
Ստեփանակերտում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ (տեսանյութ)
«Ազգային վերածունդ» կուսակցության նախաձեռնությամբ երթ անցկացվեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Ցուցարարները Արցախի նախագահի նստավայրի դիմաց սկսեցին վանկարկել «Բակո, հեռացի՛ր», որից հետո մի խումբ ոստիկաններ և քաղաքացիական հագուստով անձինք նրանց հրելով քաշեցին դեպի Ստեփան…
Ամենա