ԱԱԾ շենքի դիմաց այս պահին ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդնյանը ասաց, որ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրվբած մեղադրանքը, իրենք էլ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան:

Նալբանդյան փողոցում մեծ թվով ոստիկաններ կան, նրանց և Մանվել Գրիգորյանի աջակիցների միջև բախում տեղի ունեցավ: Մանվել Գրիգորյանի աջակիցները նստել են փողոցում և փակել են Նալբանդյան փողոցը, նրանք վանկարկում են «Ազատություն»:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները երթ սկսեցին Երևանի փողոցներով: