Այսօր Ճապոնիայի Հոնսյու կղզու կենտրոնում գտնվող Գումմա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ։ Ցունամիի վտանգ չկա:

Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, առայժմ տեղեկություններ չկան տուժածների և ավերածությունների մասին:

Ստորգետնյա ցնցման գոտում էլեկտրականության մատակարարումը կայուն է իրականացվում: