Ընթացիկ տարում Հայաստան գազամատակարարումների ծավալը կմեծանա: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Ռեզան:

Նա հիշեցրել է, որ երկրները համաձայնության են հասել էլեկտրաէներգիայի դիմաց իրանական գազի արտահանման շուրջ, որի համաձայն Հայաստանը պարտավորվել է Իրան մատակարարել 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա մեկ խորանարդ մետր գազի դիմաց, հայտնում է Mehr գործակալությունը:

2018թ․-ին արտահանումը կմեծանա օրական մեկ միլիոն խորանարդ մետրից մինչև 1,6 մլն: Ավելի վաղ NIGC միջազգային հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն հայտնել էր ընթացիկ շաբաթ Թեհրան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցի մասին՝ գազի նոր սակագնի, ինչպես նաև Հայաստան գազի արտահանման ծավալների մեծացման շուրջ բանակցություններ վարելու համար: