Արխիվ - 19 Հունիս 2018
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան դադարեցրել են համատեղ զորավարժությունները
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պաշտոնապես դադարեցրել են խոշոր համատեղ զորավարժությունները՝ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցությունների շարունակման հույսով: Բանակցությունների տապալման դեպքում դաշնակիցները ստիպված կլինեն վերսկսել զորավարժությունները, ինչը կառաջացնի Փհենյանի զայրույթը, կարծում են վերլուծաբանները:…
Ստեղծվել է 2018թ․-ի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
Ստեղծվել է 2018թ․-ի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա…
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին իրադարձություններին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարություն է տարածել վերջին օրերի աղմկահարույց դեպքերի վերաբերյալ: Փոխանցում է news.am-ը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Անպատժելիությունն այլևս պատմություն է: Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական…
Կանանց ակտիվ մասնակցությունը դարձավ Հայաստանում քաղաքական գործընթացների խաղաղ բնույթի գրավականը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ներքաղաքական գործընթացներում կանանց կարևոր դերը: «Շատ է խոսվում այն մասին, որ հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդներն էին, և դա այդպես է: Սակայն կարծում եմ, որ վճռորոշ քաղաքական գործոններից մեկն էլ կանանց աննախադեպ ակտիվությունն էր: Ես արդեն 28 տարի Հայաստանում…
Քաղաքացիները պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի կոչումից
Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հունիսի 19-ին բողոքի ակցիա են անցկացրել Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց: Նրանք պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոսի» կոչումից: Քաղաքացիները ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսից զրկելու պահանջով նամակը հանձնեցին Հայաստանում…
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը նվազեցնում է սրտի ստենտավորման գները
Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում համալսարանական հիվանդանոցը հունիսի 20-ից նվազեցնում է սրտի ստենտավորման գները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը։ Փոխանցում է news.am-ը։ «Բնակչության մեջ ինտերվենցիոն սրտաբանական ծառայություններից…
Հարկային համաներում կկիրառվի անհուսալի վարկեր ունեցողների համար
ԱԺ քննարկման ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթով առաջարկվում է բանկերին հնարավորություն տրվի, որ առանց հարկային հետևանքներ ունենալու ներել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին նշեց Ֆինանսների փոխնախարար Արտակ Պողոսյանը՝ հավելելով,…
Ոստիկանները հայտնաբերել են «Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներով բեռնված մեքենաներ, որոնք բեռնվել են Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ)
Ոստիկանները հայտնաբերել են «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ, որոնք բեռնվել են Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության…
Կենդանաբանական այգի են տեղափոխվել Մանվել Գրիգորյանին պատկանող արջերը (տեսանյութ)
FPWC (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) հիմնադրամը տեղափոխել է արդեն նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող երկու արջերին։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ,2 սիրամարգ և այլ…
«ԳեոՊրոՄայնինգ»-ի նախաձեռնությամբ Սոթք գյուղի բնակիչները անվճար բուժզննման հնարավորություն ստացան (տեսանյութ)
Հանքարդյունաբերական ընկերությունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային դիվերսիֆիկացված խումբը (GPM կամ Ընկերություն) մայիսի 22-ից հունիսի 19-ը Սոթքի հանքին մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար անվճար բուժզննում էր կազմակերպել: Հայ-կանադական «Maple Leafs» բժշկական կլինիկայի հետ համագործակցությամբ…
Մանվել Գրիգորյանը կկալանավորվի (տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովը համաձայնություն տվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդությանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: ՀՀ գլխավոր դատախազի այս միջնորդությանը կողմ քվեարկեց 77 պատգամավոր,…
Շփման գծում հակառակորդի կողմից անօդաչու թռչող սարք է խոցվել
Շփման գծում հակառակորդի կողմից խոցվել է Պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ…
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մեքենայում զենք է հայտնաբերվել (տեսանյութ)
Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան…
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը
Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 18-ին գումարել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացման դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդին դիմած դատավորների տեղափոխման,…
Բակո Սահակյանը ազատել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի…
ՀՀ-ն մինչև 2024թ․ 12 հատ ՍՈւ-30ՍՄ կարող է գնել
ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024թ․, Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն՝ իր աղբյուրներին վկայակոչելով։ Երևանը հետաքրքրվում էր ՍՈւ-30ՍՄ-ներով 2010թ․-ից սկսած՝ նպատակ…
Նոր նշանակումներ են կատարվել Զինված ուժերում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահի հրամանագրերի համաձայն՝ Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Անդրանիկ Մակարյանը նշանակվել…
Շառլ Ազնավուրը սեպտեմբերին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը
Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով մայիսին ձեռքի կոտրվածք էր ստացել, համերգային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին։ Այս մասին գրել է Agence France-Presse-ը՝ հղում անելով երգչի ներկայացուցչին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազնավուրը վնասվածքի պատճառով դադար է վերցրել, բեմ դուրս կգա հունիսի 30-ին…
Մեկ ամբողջ օր ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 21-ին ժամը 09։00-24։00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռի բոլոր բազմաբնակարան շենքերի և առանձնատների: Զեյթունի Ֆանարջյան փողոցի՝ ներառյալ…
Մանվել Գրիգորյանի վագրը տեղափոխվեց Կենդանաբանական այգի (տեսանյութ)
Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետներն այսօր այցելեցին կենդանիներին: Հիմնադրամի մասնագետները կենդանիների…
Եղանակը Հայաստանում
Հունիսի 19-23-ի գիշերը և երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի…
Կարմիր խաչը պիլոտային ծրագիր կսկսի Տավուշի մարզի երեք հիվանդանոցում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Այս մասին հայտնում է news.am-ը։ Հյուրերը ներկայացրել են Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ գործունեության հիմնական ուղղությունները…
Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա
Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-21-ը կլինի Ալբանիայում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու…
Իրանը կմեծացնի Հայաստան գազամատակարարումների ծավալը
Ընթացիկ տարում Հայաստան գազամատակարարումների ծավալը կմեծանա: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Ռեզան: Նա հիշեցրել է, որ երկրները համաձայնության են հասել էլեկտրաէներգիայի դիմաց իրանական գազի արտահանման շուրջ, որի համաձայն Հայաստանը պարտավորվել է Իրան մատակարարել…
Ամենա