Հունիսի 19-23-ի գիշերը և երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երևանում հունիսի 19-23-ին նույնպես սպասվում է կարճատև անձրև։

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն: