Քաղաքացիները պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի կոչումից
Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հունիսի 19-ին բողոքի ակցիա են անցկացրել Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց: Նրանք պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոսի» կոչումից:
Քաղաքացիները ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսից զրկելու պահանջով նամակը հանձնեցին Հայաստանում ԱՀ ներկայացուցչության աշխատակիցներին, որոնք ընդունեցին և լսեցին նրանց բողոքը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանն Արցախի հերոսի կոչումը ստացել է 2000թ․-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում